ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մայիսի 8-ին կողմ է քվեարկելու վարչապետի ժողովրդի թեկնածուին։

Դիտարկմանը՝ մայիսի 1-ի քվեարկությունից առաջ էլ էր նման խոստում տվել, բայց դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանին, Ալեքսանյանը պատասխանեց, որ այն ժամանակ նման խոստում չէր տվել։ 

«Ես ասել եմ, որ ժողովրդի թեկնածուի կողմից եմ»,- նշեց Ալեքսանյանը: 

 

Հարցին՝ ՀՀԿ-ի՞ց են ասել, որ պետք է կողմ քվեարկեն առաջադրված թեկնածուի օգտին, Ալեքսանյան ասաց, որ ոչ մի տեղից չեն ասել:

Լրագրողները թեև ստիպեցին հնչեցնել, որ մայիսի 8-ին քվեարկելու է հենց Փաշինյանի օգտին, Ալեքսանյանն ասաց. «Այդ օրը կերևա: Ես կքվեարկեմ ժողովրդի թեկնածուի օգտնին»:

Հարցին՝ արդյո՞ք մտավախություն չունի՞, չէ՞ որ Փաշինյանն ասել է, որ վերացնելու է մենաշնորհները, Ալեքսանյանն նշեց, որ ինքը մենաշնորհ չունի. «Ես բիզնեսներ չունեմ: Եմ կողմ եմ, որ վերացնի մենաշնորհները»,- ասաց Ալեքսանյանը: