ՀՀ  արտակարգ իրավիճակների  նախարարության «911» ծառայությունը մայիսի 4-ին, ժամը 08:32-ին ահազանգ է ստացել, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում պայթուցիկ սարք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

 

Պարզվել է, որ Ջրվեժ-Մուշավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին` ճամփեզրի մոտակայքում, հայտնաբերվել է 82մմ տրամագծով ականանետի մեկ արկ:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորական խմբի ժամանումը.  արկը տեղափոխվել է Արմավիրի զորավարժադաշտ՝ ոչնչացման նպատակով։