Netflix կինոընկերությունը ֆիլմ է նկարել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմային մասին:

Այս վավերագրական ֆիլմը կպատմի ֆուտբոլիստի կյանքի և կարիերայի մասին, որտեղ հիմնական շեշտը դրված կլինի Ֆրանսիայի ազգային թիմից նրա հեռացման վրա: Ֆիլմում նկարահանվել են Կրիշտիանու Ռոնալդուն, Կառլո Անչելոտին, Զինեդին Զիդանը և այլոք:

Կարիմ Բենզեման Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ է 2009 թվականից: 407 խաղում նա խփել է 191 գոլ: