«Սահակ, հեռացի՛ր»,- ահա այսպիսի վանկարկումներով Շիրակի պետական համալսարանում պահանջում են ռեկտորի հրաժարականը: Այսօր՝ մայիսի 7-ին, ՇՊՀ մի խումբ ուսանողներ, աշխատանքից ազատված դասախոսներ, ակտիվիստներ ԲՈւՀ-ի ռեկտոր ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիա են իրականացնում:
Հանրապետական ռեկտորին հավաքվածները մեղադրում են ԲՈւՀ-ի միջոցները վատնելու, կաշառակերության, կոռուպցիայի մեջ: Ուսանողները հանդես եկան փաստերով՝ բարձրաձայնելով ՇՊՀ-ում առկա խնդիրների վերաբերյալ:
«Պարոն Մինասյան, այս ամենը ամոթ է, պատիվ չի բերում մեր ԲՈւՀ-ին»,- ասաց ուսանողուհիներից մեկը: