«Հայաստանի Հանրապետական» կուսակցության Գործադիր մարմնի նիստին շտապող Սամվել Ալեքսանյանը Մելիք Ադամյան փողոցում հանդիպեց լրագողներին ու թեև չէր ցանկանում խոսել ու նյարդային էր, այնուամենայնիվ, լրագողներին հաջողվեց նրանից ճշտե՝լ արդյոք չի՞ փոշմանել և վաղը՝ մայիսի 8-ին՝ վարչապետի ընտրության օրը, իր քվեն տալու է Նիկոլ Փաշինյանին:

 

«Քանի՞ անգամ ասեմ: Ես ինչ ասում եմ, իմ ասածը ուժի մեջ է»,-ասաց Ալեքսանյանը՝ շտապելով նիստի:

 

Նշենք, որ այսօր օրվա երկրորդ կեսին ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հրավիրել է նիստ, որի ընթացքում հավանաբար քննարկվելու է վաղվա ընտրության հարցը և որոշվելու է ՀՀԿ-ական պատգամավորների դերակատարությունը: