Հայաստանում  տեղի ունեցան քաղաքական իրադարձություններ, որոնք նախանձելի կարող են լինել շատ զարգացած և ժողովրդավար երկրների համար:

Անարյուն այս հեղափոխությունը ժողովրդի սրտով է, ժողովրդի կամքով և թելադրանքով:

 

Անկախ Հայաստանի պատմության մեջ նմանը չունեցող քաղաքական այս պրոցեսները ժպիտ և ուրախություն են հաղորդել մեր ժողովրդին. մեր ժողովուրդն այսքան ուրախ և լիահույս երբեք չի եղել:

Այս ուրախության հետ, սակայն, գալիս է առավել պատասխանատու մի շրջան՝ գալիս է աշխատելու, առավել բարեկեցիկ և զարգացած պետություն կառուցելու շրջան, որտեղ յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեություն ժողովրդի անմիջական վերահսկողության ներքո է լինելու, իսկ յուրաքանչյուր վրիպում՝ աններելի:

Շնորհավորելով այս հաղթանակի առթիվ՝ մաղթում եմ նոր իշխանություններին զգոնություն, իսկ ժողովրդին՝ ուժ ու եռանդ` մեր երազած պետությունը միասին կառուցելու ճանապարհին:

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան