Ստեփանակերտում ընթանում է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղական և արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Այսօր Ստեփանակերտում Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ինքը պատրաստ է Արցախի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ ընդգծեոլով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձևաչափը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ դրանում ներգրավված չէ Արցախը.
«Դա պատճառներից մեկն է, թե ինչու բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս: Բայց նաև կարծում եմ՝ բանակցային այդ ֆորմատը լիարժեք չի կարող լինել, քանի դեռ դրան չի մասնակցում նաև հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ժողովուրդը: Փախզիջումների մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ Ադրբեջանից ստանանք հստակ ուղերձ, որ Բաքուն պատրաստ է ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- հայտարարեց վարչապետը:
Փաշինյանն Արցախի միջազգային ճանաչման գործում կարևորեց նաև սփյուռքի դերակատարությունը: