Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակից պատվով դուրս գալու համար։ «Շատ պատասխանատու պաշտոն եք ստանձնել և մաղթում եմ հաջողություններ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Բելառուսի նախագահը՝ Սոչիում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպմանը: Նա նշեց, որ ուրախ է հանդիպման համար, քանի որ կան շատ հարցեր՝ կապված ինչպես տարածաշրջանի, այնպես էլ աշխարհի հետ, որոնք անհրաժեշտ է քննարկել։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց շնորհավորանքի և ջերմ խոսքերի համար։ Նա նշեց, որ Հայաստանը պատրաստակամ է աշխատելու երկկողմ կապերն էլ ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին փոխանցեց իր մեծ զարմանքը Հայաստանում մեծ թվով բելառուս լրագրողների ներկայության առնչությամբ, ովքեր եկել էին տեղում ծանոթանալու Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։ «Ես շատ բարձր եմ գնահատում հանգամանքը, որ բելառուս լրագրողները փորձում էին առաջին ձեռքից ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Այն, ինչ կարող են զգալ ու հասկանալ բելառուս լրագրողները, չեն կարող զգալ այլ երկրների լրագրողները, քանի որ մենք երկար տարիներ ապրել ենք մեկ պետության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մարտի 31-ին այն ժամանակ ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը սկսեց իր «Քայլ արա» ակցիան ԳյումրուՎարդանանց հրապարակիցԱպրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի գլխավորած քայլարշավը հասավ Երևաննրանք փակեցին Ֆրանսիայի հրապարակն ու գիշերեցին այնտեղՀաջորդօրերին շարունակվեցին քայլերթերը ԵրևանումԱպրիլի 17-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց առանց բռնությանբաց ձեռքերով «թավշյա հեղափոխության» մեկնարկի մասինՍկսվեցին զանգվածային անհնազանդության գործողությունները Երևանի տարբեր հատվածներումԱպրիլի 23-ին հրաժարական տվեց ապրիլի 17-ին Ազգային ժողովի կողմիցվարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը
Մայիսի 1-ին Ազգային ժողովում անցկացվեց ՀՀ վարչապետի ընտրություն, «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու էր առաջադրվեց Նիկոլ ՓաշինյանըԽորհրդարանըսակայնձախողեց վարչապետի ընտրությունը՝ 56 դեմ և 45 կողմ քվեարկությամբՆիկոլ Փաշինյանը մայիսի 2-ը հայտարարեց «տոտալ գործադուլի» օրփակվեցին մայրաքաղաքիմի շարք մեծ ու փոքր փողոցներըԵրևան եկող մայրուղիներըայդ թվում՝ օդանավակայանի խաչմերուկը:
Նույն օրը ՀՀԿ-ն հայտարարեցոր մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններին կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի (35 պատգամավոր) կողմից առաջադրվածթեկնածուին, և այդ օրը ՀՀ-ն կունենա վարչապետՄիաժամանակ «Ծառուկյան», ՀՅԴ խմբակցությունները հայտարարեցինոր կպաշտպանեն ժողովրդի թեկնածուին: Վարչապետիընտրության երկրորդ փուլը տեղի ունեցավ մայիսի 8-ինԱզգային ժողովի հատուկ նիստումՓաշինյանը ՀՀ վարչապետ ընտրվեց 59 կողմ, 42 դեմ ձայներով: