ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 14-ին կայացած հանդիպումը քաղաքագիտական օրենքների տեսանկյունից բավականին հաջողված էր:

 

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: «Եթե Պուտինի և Փաշինյանի հանդիպումը դիտարկենք քաղաքագիտական օրենքների և միջազգային հարաբերությունների գրված և չգրված կանոնների տեսանկյունից, ապա այն հաջողված էր: Հաջողված էր, քանի որ տեղի ունեցավ իշխանափոխությունից հետո:Եւ, ընդհանրապես, միջազգային հարաբերություններում  նմանատիպ փոփոխությունները միշտ իրենց հետ բերում են և՛ դրական, և՛ բացասական հետևանքներ: Այն քաղաքական իրավիճակից, որն այսօր տիրում է տարածաշրջանում, ՀՀ արտաքին քաղաքականության դժվարությունների հետ կապված, ղարաբաղյան հարցը իմ վերլուծությամբ, այսօրվա մեր իշխանությունը պլյուսով դուրս եկավ»,- ընդգծեց Նավասարդյանը: Նրա խոսքով` չնայած բոլոր հակահայկական ելույթներին, որոնք եղան հատկապես «Ռոսնեֆթ»-ի կողմից, հանդիպումը, միևնույն է, հաջող էր, և ինքը լավ տպավորություններ ունի: ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պնդմամբ` «և՛, և՛»-ի քաղաքականությունը մնում է, այն պետք է շարունակվի, և այդ փաստը շատ կարևոր է ու շատ ողջունելի:

 

Սոչիում մայիսի 14-ին անցկացվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստըորին մասնակցում էին անդամ-պետությունների ղեկավարներըՆիստի մեկնարկին ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանին գործընկեր պետությունների ղեկավարներին ներկայացրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու շնորհավորեց վարչապետի պաշտոնը ստանձնելուկապակցությամբ: