Քիչ առաջ քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանին հարող տարածքում: Բանն այն է, որ Մյասնիկյանի արձանի ետնամասի այգում արդեն երկար ժամանակ է, ինչ շինարակական ախատանքներ են իրականացվում, հատվել են բազմաթիվ առողջ ուռենիներ, ինչն առաջացրել է քաղաքացիների զայրույթը:
Ցուցարարներն այսօր պատռել են այգին շրջափակող պաստառները և մտել տարածք՝ այս կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը: Նրանք պահանջում են դադարեցնել շինարարությունը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մյասնիկյանի հուշարձանի հարակից այգում դեռ փետրվարից վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Դեռ այդ օրերից աղմուկ բարձրացավ, որ այգու ծառերը հատվել են:
Թեև Երևանի քաղաքապետարանից հավաստիացնում էին, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամն իր միջոցներով բարեկարգում է այգին և իրականացվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակում մասնագիտական համապատասխան եզրակացությամբ հատվել են չոր և ծերացած ծառեր, որոնց փոխարեն բազմաթիվ այլ ծառեր են տնկվելու, սակայն փաստն այն է, որ ոչ մի ծառ չի ավելացել: