Այսօր՝ մայիսի 17-ին, լրագրողները Տրանսպորտի, կապի և տեղե­կա­տվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանից հետաքրքրվեցին՝ արդյոք արդեն պատկերացում ունի՞ առկա խնդիրների մասին, որոնք դեռևս չեն լուծվել:

Նորանշանակ նախարարան ասաց, թե իրեն աստիճանաբար ներկայացվում են ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ նաև «Հյուսիս-հարավ»-ին վերաբերող հարցերը. «Երեկ էլ ընդունեցինք տաքսու վարորդներին, ասացինք, որ գրավոր իրենց բոլոր խնդիրները ներկայացնեն: Այս պահին Տրանսսպորտի նախարարությանը վերաբերող խնդիրների մի մասը քաննարկման փուլում է, մյուս մասը՝ ծրագրվում է, որ պետք է քննարկվի: Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրին վաղն եմ ծանոթանալու: Ոլորտը մեծ է, հնարավոր չէ 3 օրվա ընթացքում այդքան մեծ ծրագրերը ուսումնասիրել»,- ասաց նախարարը:

 

Անդրադառնալով հարցին, թե մտահոգություններ կան, որ նախկինում նախարարը ՀՔԾ պաշտոնյա է եղել, տրանսպորտի հետ որևէ կապ չի ունեցել, Աշոտ Հակոբյանն արձագանքեց. «Եթե իմ նախորդ աշխատանքը չօգնի, չի էլ վնասի»։