«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«170-ից ավելի փաստաբաններ դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին` առաջարկելով ԱԺ-ին որպես ՍԴ անդամի թեկնածու առաջադրել փաստաբան Վահե Գրիգորյանին: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Վահե Գրիգորյանին, որը, սակայն, նշեց. «Այդ մասին խոսք կարող է գնալ, եթե դրա ընտրությունը կատարվի փաստաբանների կողմից առաջարկվող մրցութային ընթացակարգով: Մինչեւ այդ մրցութային ընթացակարգը չլինի, այսինքն, մինչեւ չդադարեցվի թեկնածությունների կամայական ընտրությունը` անկախ նրանից, թե թեկնածուները կընտրվեն մասնագիտական խորհուրդների հիման վրա, թե այլ մարմնի կողմից, ես մինչեւ այդ նախընտրում եմ չքննարկել: Ես սպասում եմ մինչեւ այդ ընթացակարգի ներդրումը, իսկ դրանից հետո կառաջադրվեմ»: Հարցին, թե ցանկություն ունի դառնալու ՍԴ անդամ, Գրիգորյանն ասաց. «Այո՛, բայց միայն այդ ընթացակարգի ներդրումից հետո»:

 

Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: