Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հացի վերաբերյալ փոփոխություն չի կրել։ Մենք գտնում ենք, որ Ղարաբաղյան հարցը պետք է կարգավորվի բացարձակ խաղաղ ճանապարհով։

Այս մասին այսօր, ճեպազրույցի ժամանակ, ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

 

Խոսնակը նաև հավելեց, որ համանախագահներն էլ իրենց հայտարարության մեջ են նշել, որ նախատեսում են ացելել Հայաստան և շփվել ՀՀ նոր իշխանությունների հետ։

Տիգրան Բալայանը խոսեց նաև վերջերս հաճախակի քննարկման թեմա դարձած՝ Արցախին բանակցող կողմ ներկայացնելու մասին արտահայտությանը և նշեց, որ այս թեմայի վերաբերյալ ԱԳՆ-ի կողմից արձագանքները եղել են հրապարակային և հավելյալ մանրամասներ չի կարող հայտարարել․ «Ինչ վերաբերում է Ղարաբաղի մասնացությանը, ապա ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ Ղարաբաղն արդեն ներառված է բանակցություններում, սակայն Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ։ Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  բանակցել են բազմիցս, եղել է նաև ուղիղ նամակագրություն, սակայն մեր խնդիրն այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հստակ գիտացի, որ տևական կարգավորման հասնելու միակ ճանապարհը Ղարաբաղի հետ ուղիղ բանակցելն է»,-ասաց Բալայանը՝ նկատելով, որ Հայաստանը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, շարունակելու է բանակցությունները՝ պնդելով, որ Արցախի մասնակցությունը բանակցությանը՝ պարտադիր պայման է։

Բալայանը հրաժարվեց ներքաղաքական հայտարարություններին արձագանքել, չի պատրաստվում մեկնաբանել նաև ներկա և նախկին պաշտոնյաների որոշ հայտարարություններ։ 

ԱԳՆ խոսնակը նաև նշեց, որ դիվանագիտական կորպուսում մշտապես կատարվում են փոփոխություններ և դա բնականոն գործընթաց է, հետեւաբար, սրա վերաբերյալ ևս չի պատրաստվում մեկնաբանել քաղաքական գործիչների մեկնաբանությունները։ 

Աղավնի Սուքիասյան