ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի հրավերովմայիսի 24-ին մեկնել է Բրատիսլավա:

Ազգային ժողովի փոխնախագահը հանդիպումներ կունենա Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի, Սլովակիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Դուշան Տիտելի հետ, ելույթ կունենա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» խորագրով ցուցահանդեսի բացմանը: