«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է.

««ՉԻ» տեղեկություններով՝ Արմավիրի մարզի գյուղապետների գերակշիռ մասը աննախադեպ որոշում է ընդունել։ Գյուղապետները իրենց աշխատասենյակներում կախել են ԱԺ գեներալ պատգամավոր Սեյրան Սարոյանի մեծադիր լուսանկարը։

 

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղապետները միահամուռ որոշել են, որ Սերժ Սարգսյանի լուսանկարին փոխարինելու է իրենց տարածքից ընտրված պատգամավորի լուսանկարը։

«Սարոյանը մեր խնդիրներին մեծ ուշադրություն է դարձնում», իրենց արարքը պարզաբանել են համայնքների ղեկավարները»։

Մանրամասն՝ թերթի օրվա համարում: