«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մինչեւ թավշյա հեղափոխությունից հետո պաշտոնը ստանձնելն աչքի էր ընկնում հակառուսական, հակապուտինյան հայտարարություններով:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ՌԴ նկատմամբ մոտեցումներն արդյոք փոխվել են, Գրիգորյանը պատասխանել է. «Այո՛, փոխվել է: Հիմա ես ԱԱԽ քարտուղարն եմ եւ ներկայացնում եմ ոչ թե իմ, այլ մի շարք անձանց շահերը: Կարծում եմ` ԱԽ քարտուղարը պետք է լինի հայամետ»:
Նա նշել է, որ կիսում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետները: Իսկ հարցին, թե ՌԴ-ում ոմանք անհանգստացած են` ՀՀ կառավարության կազմում նախկինում հակառուսական դիրքորոշմամբ հայտնի անձանց հայտնվելով, Գրիգորյանը պատասխանել է. «Մարդիկ կան, ովքեր ուղղակի քննադատական մոտեցում են ունեցել, բայց հակառուսական ասելը մի փոքր չափազանցված է: Ես, օրինակ, հանդիպում եմ ունեցել Պատրուշեւի հետ, եւ շատ ջերմ, շատ ադեկվատ, բարձր մակարդակի հանդիպում է եղել: Եվ այդ մասով որեւէ անհանգստություն, որեւէ խոսք չի եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: