ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը քիչ առաջ ականատես եղավ, թե ինչպես են դիմակավորված ՊԵԿ աշխատակիցները մուտք գործում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի»-ի գլխավոր գրասենյակ: 

Այս պահի դրությամբ գլխավոր մասնաճյուղի բոլոր աշխատակիցներին դուրս են հանել: Օպերատիվ հետախուզական մարմինները ներսում աշխատանքներ են տանում:

 

Ենթադրվում է, որ կառգրավվեն համակարգիչները:

Հիշեցնենք նաև, որ օրերս տեղեկություն տարածվեց, թե «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի գանձապահներին հերթով հրավիրում են Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության: ԱԱԾ հրավիրված գանձապահներից մեկից ԱԱԾ աշխատակիցները հետաքրքրվել են՝ «Տեղյա՞կ եք, որ դուք միլիոնատեր եք»: