Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, ձևավորված ավանդույթի համաձայն,ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաներն ու թոռնիկները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հունիսի 1-ին տոնական միջոցառում էր կազմակերպվել նաև ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, որին մասնակցել են ՌՈ անձնակազմի երեխաները: