Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում այս պահին քննվում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եւ նրա տեղակալ Կարեն Օհանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը։
Դատարանի շենքի դիմաց Մասիսի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով ազատ արձակել իրենց քաղաքապետին ու փոխքաղաքապետին:Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով, ցուցարարների վրա հարձակվելու համար ձերբակալված Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 36-ամյա Սարգիս Սահակյանին, 22-ամյա Գեւորգ Համբարձումյանին, 30-ամյա Գոռ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել:
Նշենք, որ ձերբակալվածներից երկուսի՝ Սարգիս Սահակյանի եւ Գեւորգ Համբարձումյանի նկատմամբ նախօրեին խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նրանցից մեկը՝ 30-ամյա Գոռ Խաչատրյանը կալանավորվել է։
Տեսանյութը՝ tert.am-ի