Հունիսի 3-ին, ժամը 04:52-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Սես Մանուկյան փողոցի թիվ 13 շենքում տեղի է ունեցել պայթյուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ թիվ 13 շենքի մոտակայքում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով վնասվել են առաջին հարկում գտնվող հագուստի խանութի և թիվ 5, թիվ 11, թիվ 14 բնակարանների պատուհանների ապակիները. տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: