Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Վրաստանի տնտեսության մեջ Ադրբեջանի ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար:Այս մասինհայտնում է ադրբեջանական « Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի կատարած ներդրումները 32,7 մլն դոլարով զիջել են բրիտանական ներդրողների կատարած ներդրումներին:
Այսպիսով, վերջին մի քանի տարիներին առաջին անգամ Ադրբեջանը կորցրել է Վրաստանում կատարվող ներդրողների ցուցակում առաջատարի դերը:
Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում Ադրբեջանի ուղղակի ներդրումները կազմել են 127,2 մլն դոլար: