«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի միջազգային պահուստները կտրուկ նվազել են: «Ժողովուրդ» օրաթերթը ԿԲ հաշվետվությունից տեղեկացավ, որ պետական պահուստները մայիսին կազմել են 2 մլրդ 7,8 մլն դոլար, մինչդեռ մեկ ամիս առաջ միջազգային պահուստները 2 մլրդ 39.3 մլն դոլար էին, իսկ տարեսկզբին՝ 2 մլրդ 286.9 մլն դոլար: Ամենայն հավանականությամբ, նախկին իշխանությունն իր պաշտոնավարման վերջին օրերին անխնա ծախսել է միջազգային պահուստները՝ փորձելով արհեստականորեն կայունացնել տնտեսության վիճակը: Համենայն դեպս, այդ մասին է վկայում պահուստների նվազման դինամիկան, երբ այդ գումարները պակասել են ամսեամիս:

Ավելի մանրամասն'«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: