Երեկ՝ հունիսի 14-ին, Էջմիածնում իրականացվող ցույցը առաջին հայացքից բազմամարդ էր և առաջին հայացքից թվում էր, թե բոլորը հավաքվել էին՝ պահանջելու քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, սակայն նրանց հետ զրույցից հետո պատկերն այլ էր դառնում: Այսինքն՝ մարդիկ ամենևին էլ մտադրված չէին հայտնվել հրապարակում և չէին եկել մասնակցելու հավաքին: Շատերը ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ պատահական են հայտնվել այդտեղ:

Հետաքրքրական էր նաև փաստը, որ Էջմիածնի հրապարակում հավաքվածների գրեթե 80 %-ը ոչ թե էջմիածնեցիներ էին, այլ Երևանից, հարակից համայնքներից եկած քաղաքացիներ: Ավելին՝ մեծ թվով մարդիկ էլ եկել էին արտերկրից՝ հատուկ ակցիային մասնակցելու նպատակով: Իսկ ամենաուշագրավն այն էր, որ նրանք նշում էին՝ եկել են աջակցելու Դոն Պիպո մականվամբ հայտնի՝ Արթուր Ասատրյանին՝ թեեւ ինքը՝ Արթուր Ասատրյանը, հայտարարում էր, թե ինքը որևէ կապ չունի հանրահավաքի հետ: