ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկություններով, այս պահին ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Էջմիածնի քաղաքապետարանում:
Մեզ տեղեկություններ հասան նաև, որ բացի քաղաքապետարանից գործողություններ է իրականացվում նաև Ակնալիճ գյուղում գտնվող պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի ամառանոցում:
Նշենք նաև, որ այսօր պետք է մամուլի ակումբներից մեկում ասուլիս տար Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը և հանրությանը տեղեկացներ իրենց կողմից երեկոյան կազմակերպվելիք հանրահավաքի մասին: