Ադրբեջանական մամուլը ցնծության մեջ է: Haqqin.az-ն, անդրադառնալով այսօր ԱԱԾ աշխատակիցների կողմից եւ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը, գրել է, որ Հայաստանում ձերբակալել են «ադրբեջանական հողերի գլխավոր զավթողին»:
«Մանվել Գրիգորյանի դեպքում դա վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործությանը (նախնական դավադրության միջոցով մի խումբ անձանց կողմից հրազենի անօրինական ձեռքբերում եւ պահում): Կալանավորումը տեղի է ունեցել ԱԱԾ-ի կողմից ստացված գործառնական տվյալների վերամշակման մասով: Քանի որ Գրիգորյանը Հայաստանի խորհրդարանի պատգամավոր է, Ազգային անվտանգության խորհուրդը Ազգային ժողովի նախագահին տեղեկացրել են, որ կալանավորումը տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն (կարգավորում է խորհրդարանի անձեռնմխելիության հարցերը)»,-գրել է ադրբեջանական կայքը:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի եւ Դոն Պիպոյի ձերբակալության հիմքերին, ադրբեջանական Haqqin.az-ը հոդվածը եզրափակել է հետեւյալ կերպ.
«Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանը հրամայեց հայկական բանակի 5-րդ բրիգադին գրավել Ջաբրայիլն ու Ֆիզուլին: Նա էր, որ գրավեց Ֆիզուլու շրջանը եւ աչքի էր ընկնում ադրբեջանցի գերիների նկատմամբ հատուկ անհանդուրժողականությամբ»: