Դադարեցնում ենք բոլոր տեսակի գործողությունները. ընդունեմ ենք իշխանությունների կոչը եւ բաց ենք ցանկացած լսումների, քննարկումների համար։ Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը։
Անդրադառնալով իր հոր՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգմավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի ազատության համար բողոքի ակցիաներին, Կարեն Գրիգորյանն ասաց. «Գնում է նախաքաննություն, մեկնաբանություններից զերծ կմնամ»։
Նշենք, որ հանդիպմանը չէին ներկայացել Էջմիածնի քաղաքապետի հրաժարականը պահանջողների ներկայացուցիչները։