Արդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովին ներկայացրեց փաստական հանգամանքները և կալանավորման որոշման հիմքը և միջնորդեց կալանավորել պատգամավորին:

 

Հարցի քվեարկությունը սկսվեց 12:30-ին և ավարտվեց 13:00-ին:

Քրեական հետապնդում իրականացնելու եւ անձեռնմխելիությունից զրկելու հարցերն, ըստ ընթացակարգի, կատարվում են առանձին-առանձին:

ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանն ամփոփեց քվեարկության արդյունքները, ըստ այդմ՝ Մանվել Գրիգորյանի նկատմամբ  քրեական հետապնդում իրականացնելու հարցի քվեարկությանը մասնակցել է 104 պատգամավորից 85-ը:

Կողմ 81, դեմ 3, 1 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:

Մանվել Գրիգորյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելու հարցի քվեարկությունը կսկսվի 13:30-ին և կտեւի 30 րոպե: