«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրականում կառավարական օղակներում իրավիճակը շատ ավելի լարված է, քան կարելի է առաջին հայացքից պատկերացնել: Խնդիրն այն է, որ գերատեսչությունների միջին օղակների ՀՀԿ–ական ներկայացուցիչները փաստացի սաբոտաժի են ենթարկում նորանշանակ նախարարներին ու նրանց աշխատակազմերին՝ վերջիններին հնարավորություն չտալով մոտենալ նախկինից մնացած ֆինանսական և այլ փաստաթղթերին:

«Փաստ»–ի տեղեկություններով, գերատեսչությունների նախկին ղեկավարները ապահովության համար իրենց իրական փաստաթղթաշրջանառությունը «պահել» են վիրտուալ արխիվներում և հեղափոխությունից հետո ոչ դրանց «գտնվելու» վայրն է հայտնի, ոչ էլ վիրտուալ արխիվին մոտենալու ճանապարհները: Եվ սա համատարած է, ինչը թույլ չի տալիս հասկանալ, թե նախորդ տարիներին ինչ ճանապարհով որքան գումար է մուտք եղել այս կամ այն գերատեսչություն և հետագայում ինչպես է անհետացել: Կարճ ասած՝ այն չարաշահումները, ինչի մասին տեղեկանում ենք, դեռ ծաղիկներն են, իսկ պտուղները բավականին խորն են թաղված:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում