Երևանի ավագանու նիստում ԵԼՔ խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն առողջություն մաղթեց նիստից բացակայող քաղաքապետ Տարոն Մարգարյանին և տարակուսանք հայտնեց, թե ինչո՞ւ նա չի արձագանքում իր անվան շուրջ բարձրացած աղմուկին։

«Առողջություն եմ մաղթում քաղաքապետին: Կա մեծ աղմուկ, բայց չկա քաղաքապետի արձագանք։ Ինձ հասկանալի են Ձեր պատասխանները, ինձ թույլ չեմ տա վիճարկել։ Սակայն ինչո՞ւ առ այսօր քաղաքապետը որևէ արձագանք չի տվել։ Արդյո՞ք եղել է հրաժարական, և ի՞նչ է պատրաստվում նա անել»,- խոսքն ուղղելով փոխքաղաքապետ Կամո Արեյանին՝ ասաց Դավիթ Խաժակյանը, ինչին Կամո Արեյանն արձագանքեց, որ հասկանում է մտահոգությունը, սակայն պետք է չշտապել և ժամանակից առաջ չանցնել։