Գեներալ Մանվել Գրիգորյանի՝ Արշալույս գյուղում գտնվող հայրական տնից գողություն է կատարվել: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցին հայտնեց Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:
«Հունիսի 28-ին` ժամը 15.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժին մի կնոջից ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղում, օգտվելով առանձնատանը մարդկանց բացակայությունից, անհայտ անձինք տեխնիակական միջոցների գործադրմամբ պոկել են պատուհանի ճաղավանդակը և մուտք գործել Մանվել Գրիգորյանի հայրական տուն, խառնել անկողինները, դարակները, իրերը»,- ասաց նա:
Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց նաև՝ երեկ՝ ժամը 13.15-ին մեկ այլ ահազանգ էլ ստացվել է Վաղարշապատի բնակչուհուց առ այն, որ Մելիքյան փողոցում կատարվել է բնակարանային գողություն: Թե այդ գողությունն ինչ կապ ունի Գրիգորյանների տան հետ, ոստիկանությունից չմանրամասնեցին:
Գողության դեպքի նյութերն ուղարկվել են Քննչական կոմիտե: