Արցախի ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ երկու պատգամավորների՝ Լեռնիկ Հովհաննիսյանի և Արմո Ծատրյանի լիազորությունները դադարեցված են:
Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, հուլիսի 2-ին ստորագրել է արձանագրություն՝ թիվ 10 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանի և թիվ 11 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Արմո Ծատրյանի պատգամավորական լիազորությունների դադարման մասին:
Արձանագրությունն ուղարկվել է Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված: