Հուլիսի 5-ին, ժամը 01։51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի բնակիչներ Է. Ղ.-ն (2003 թ.) և Է. Ղ.-ն (ծնվ.2007թ.) ս.թ. հուլիսի 4-ին, ժամը 05։30-ի սահմաններում ֆերմայից դուրս են եկել և չեն վերադարձել. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբեը:
Փրկարարները և ոստիկանության աշխատատակիցները իրականացրել են որոնողական աշխատանքներ:
Ժամը 08:30-ին որոնողական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: