«a1plus
» կայքի փոխանցմամբ՝ 

սոցիալական տարբեր հարթակներում քննարկվում է, թե ով է Դավիթ Սիմոնյանը, որը հաղորդում է ներկայացրել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի՝ 11 տարի առաջ կատարած հանցագործության մասին:

11 տարի անց  նա դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազություն՝ խնդրելով դիմումն ընդունել որպես հաղորդում։ Դրանում նշել է, որ Հայկ Սարգսյանը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, սկսել է սպառնալ սպանել իրեն, ապա իր մոտ պահվող արտասահմանյան արտադրության ատրճանակից կրակել է իր որովայնին:

Լրագրողները լավ ծանոթ են  Դավիթ Սիմոնյանին, քանի որ տարբեր ընտրությունների ժամանակ նա աչքի է ընկել։

2013թ. նախագահի ընտրությունների ժամանակ, Դ.Սիմոնյանն իրեն ոչ կոռեկտ է պահել «Ա1+»-ի լրագրողների հանդեպ: