Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ծառայության մեկնողների թվում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտը:

Վիճակահանության գործընթացի պատասխանատուն հայտարարեց, որ այսօրվա զորակոչից 4 նորակոչիկ չի մասնակցի վիճակահանությանը: Նրանից մեկը ցանկություն է հայտնել եղբոր մոտ ծառայություն իրականացնել:

Երկու նորակոչիկներ քննություն են հանձնել և միանգամից նշանակվում են ՊՆ կիբերանվտանգության բաժնում որպես C կարգի որակավորում ունեցող մասնագետներ: Բացի այդ, վիճակահանությանը չի մասնակցի նաև Աշոտ Նիկոլի Փաշինյանը, ով, իր դիմումի համաձայն, կուղարկվի ծառայության Պաշտպանության բանակի ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից մեկում:

Նորակոչիկների վիճակահանությանը մի քիչ հետևելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ: «Առայժմ տղերք, դուխո´վ»,-ասաց նա և պաշտպանության նախարարի հետ դուրս եկավ վիճակահանության սենյակից:  
 
Վարչապետը և կինը՝ Աննա Հակոբյանը, որդուն բանակ ճանապարհելուց առաջ առանձնացան, կարճատև զրույց ունեցաննրա հետ, այնուհետև Փաշինյանը ողջագուրվեց որդու հետ ու նրան մայրիկի հետ թողնելով, հեռացավ: