Ադրբեջանական կողմը հուլիսի 13-ի գիշերը հրաձգային զինատեսակների կրակ է արձակել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի ուղղությամբ: Այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Ներկայումս իրավիճակը հանգիստ է: Ծանր հետևանքներ չկան: Կրակ են արձակել հրաձգային զինատեսակներից»,- ասաց Հովհաննիսյանը: