«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ռուսական կողմը պնդում է, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի մասնակցությամբ Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ առանց նախազգուշացնելու զորավարժություններ էին արել հենց բնակելի տարածքում, քաղաքական ենթատեքստ չունի:

 

ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում պնդել է. « Միակ բանը, որ երեւի թե հստակ չի արվել, երթուղու համաձայնեցումն է: Այդ հարցով էլ Պաշտպանության նախարարը խոսել է ե՛ւ դեսպանի, ե՛ւ ռազմաբազայի ղեկավարության հետ: Եվ բոլոր անհրաժեշտ հետեւություններն արվել են»:

Նկատենք, սակայն, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, թե տեղի ունեցածը սադրանք է հայ-ռուսական բարեկամության, ինչպես նաեւ ՀՀ ինքնիշխանության դեմ: Կոլերովն այս կապակցությամբ նշել է.«Դա տեխնիկական հարց է, տեխնիկական խնդիր է:

Բոլոր անհրաժեշտ հետեւություններն արված են: Իսկ եթե ասում է՝ սա սադրանք է, դե թող փնտրի մեղավորին»: