«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Կարապետյանը արտերկրում է, սակայն խոստացել է երկու շաբաթ հետո վերադառնալ Հայաստան և ձեռնամուխ լինել նոր կուսակցության ստեղծման աշխատանքներին:

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Կարապետյանը իր կողմից ստեղծվելիք կուսակցությանը անդամակցելու առաջարկ է արել նաև Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանին, ով ոչ միայն ընդունել է առաջարկը, այլև ակտիվորեն լծվել կուսակցության հնարավոր անդամների հավաքագրմանը:
 

Հմայակ Հովհաննիսյանը նախկինում անդամակցել է ՀՅԴ-ին և եղել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քաղաքական քարտուղարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: