Ազգային վիճակագրական ծառայության տնօրեն Ստեփան Մնացականյանը կառավարությունում լրագրողների հարցին՝ արդյոք նվազե՞լ է արտագաղթը և հեղափոխությունն է ազդե՞լ է մարդկանց տրամադրության վրա, հստակ պատասխան չտվեց։

«Սահմանահատումներով միգրացիա չի կարելի գնահատել։ Կան կարճաժամկետ միգրանտներ, կան երկարաժամկետ միգրանտներ։ Ազգային վիճակագրական ծառայությունը պարտավոր է միայն զբաղվել փաստագրումներով, միջազգային մեթոդաբանությամբ, տեղեկատվության աղբյուրներով, տեղեկատվության մշակման, տարածման գործիքակազմերով»,-ասաց Ստեփանյանը և հավելեց՝ Սահմանադրությամբ յուրաքանչուր մարդ պարտավոր է օրենքով տրված իր լիազորությամբ զբաղվել։