«Փաստ» օրաթերթը գրում է.
Արարատի մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։
Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու առանձնատուն և երկու հողամաս։ Փոխմարզպետի սեփականությունն են համարվում նաև երեք ավտոմեքենաները՝ «LEXUS RX 300», «GAZ 52» և տրակտոր «T25A» մակնիշների։
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 700 հազար դրամ ու 2 հազար ամերիկյան դոլար։ Տարեկան եկամուտները կազմել են 1 միլիոն 84 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: