Արդեն տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԺ 45 պատգամավոր անձնական երաշխավորագիր էին ներկայացրել Արթուր Դավթյանին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում, Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը տեղեկացրեց, որ Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է:

 

«Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-ասաց Արևիկ Խաչատրյանը: