Սաակաշվիլկին novayagazeta.ru-ին հարցազրույց է տվել, որում պատմել է այն մասին, թե ինչու ռուսական զինված ուժերը 2008-ին չգրավեցին Թբիլիսին, «փափուկ ուժի» և այն մասին, թե ինչ կարող է ինքը՝ Միխայիլ Սաակաշվիլին զոհաբերել հանուն նրա, որ վերադարձվեն Աբխազիան և Հարավային Օսեթիան։
Հարցազրույցում նա խոսել է նաև հայաստանյան իրադարձությունների, Պուտին-Փաշինյան հարաբերությունների մասին։
Ստորև ներկայացնում ենք այդ հարցազրույցից մի հատված։
-Կովկասը արագ է փոխվում, տեսեք ինչ է կատարվում Հայաստանում: Չկա ոչ մի վերահսկողություն, իսկ միայն ռազմական վերահսկողությունն ու ռուսական քարոզչությունը չեն կարող պահել ազգը վերահսկողության ներքո: Վախենում եմ, որ Պուտինն այդպես հեշտ բաց չի թողնի Հայաստանին: Կարծում եմ՝ աշնանը Փաշինյանի դեմ ալիք կբարձրացնեն: Այն, որ Փաշինյանը Պուտինին դուր չի գալիս, դա հասկանալի է, թեև Փաշինյանն ամեն կերպով փորձում է նրա սիրտը շահել: Բայց Պուտինին գոհացնել հնարավոր չէ։
Հայաստանում տեղի ունեցավ այն, ինչից ամենից շատն էր վախենում Պուտինը: Ո՛չ գումարները, ո՛չ այլ մեխանիզմներ չկարողացան ազգին իր կամքից հետ պահել: Պուտինը չէր կարող տեսած չլինել, որ այս երիտասարդությունը պրոարևմտյան է, անգլալեզու և նա ինքն իրենով հեռանում է Ռուսաստանից:
Այս ամենին գումարվում է այն լարվածությունը, որն առաջանում է ռուսական զորքերի ներկայությունից: Հատկապես, երբ նրանք իրենց պահում են ոչ որպես բարեկամական ուժեր, այլ այնպես, ինչպես իրենց ամերիկացիներն էին պահում Արևմտյան Եվրոպայում:
Հետո Փաշինյանը դուրս է եկել գնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Հայաստանում Գազպրոմի ղեկավար Քոչարյանի դեմ: Նրանք ռուսական հիմնասյուներն են Հայաստանում:
Չգիտեմ՝ ինչ է Փաշինյանը պատմել Պուտինին, բայց Պուտինը նման բաները կուլ չի տալիս:
Այն, որ Փաշինյանին լուրջ տհաճություններ են սպասվում, ես ոչ մի կասկած չունեմ։
Կլինեն բողոքի ցույցեր,Մոսկվայում գտնվող օլիգարխները հսկայական գումարներ կներդնեն ընդդեմ Փաշինյանի:
Նա շատ քիչ ժամանակ ունի, որպեսզի իր ուժերը համախմբի: Իմ կարծիքով՝ նա իզուր չցրեց խորհրդարանը և իզուր չհավաքեց նոր մարդկանց: Նա չցրեց նաև արդարադատության համակարգը, ուզում է Քոչարյանին դատել, բայց հին արդարադատության համակարգը սաբոտաժի կենթարկի իր որոշումը: Նա ամեն ինչ ճիշտ է անում, բայց համակարգը չի փոխում, իսկ այդ համակարգը կդադարի կատարել հրամաններ և կաշխատի իր դեմ: