Հայաստանում կոալիցիա չկա, այլ ազգային համաձայնության կառավարություն: Այս մասին Տավուշ կատարած այցի ընթացքում լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը քաղաքական է որակել Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը:

«Հայաստանի Հանրապետությունում կոալիցիա չկա, այստեղ թյուրըմբռնում կա: Մենք փորձ ենք արել ազգային համաձայնության կառավարություն ձևավորել: Ով իրեն դուրս է զգում ազգային համաձայնությունից, մենք ոչ ոքի չենք բռնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հաջորդ ամիս այն դժվար թե անցկացվի: