Յուրաքանչյուր տարի օգոստոսի 12-ին նշվում է Երիտասարդության միջազգային օրը (International Youth Day)։

Տոնի նպատակն է հիշեցնել երիտասարդների դերը աշխարհի զարգացման եւ կառուցման գործում, ինչպես նաև նրանց առջև կանգնած ամենօրյա խնդիրների մասին:

 

Այն հիմնադրվել է ՄԱԿ ԳԱ կողմից 1999 թվականի դեկտեմբերի 17-ին՝ Լիսաբոնում 1998 թվականի օգոստոսի 12-ին անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ:

Տոնն աշխարհում առաջին անգամ նշվել է 2000-ի օգոստոսի 12-ին: