Ինչպես տեղեկացնում է  life.ru կայքը, հուլիսի 27-ին Մոսկովյան իր բնակարանում երեք դուստրերի կողմից դաժանաբար սպանված 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանն իրենից հետո պարտքեր է թողել:

Խոսքը կոմունալ վճարումների համար պարտքերի, ինչպես նաև չվճարված ճանապարհային տուգանքի մասին է:

Դատական վճռի համաձայն՝ Խաչատուրյանների ընտանիքը ճանաչվել է պարտատու:

 

Քանի, որ ընտանիքի միակ գումար վաստակողը՝ Միխայիլ Խաչատուրյանը սպանված է, դուստրերը քննության տակ են,  նրա կինն ու որդին ապրում են առանձին, իսկ մայրը տարեց կին է, այդ պատճառով դեռևս անհայտ է, թե ով պետք է մարի պարտքերը: 

Խաչատուրյանները բնակվում էին 12 հարկանի շենքում, 2 սենյականոց բնակարանում: Բնակարանի արժեքը գնահատվում է մոտ 7.5 մլն ռուբլի:

Բնակարանում սպանվածից ու նրա 3 աղջիկներից բացի  գրանցված են նաև մայրն ու քույրերը:

Փաստաբանների կարծիքով՝ Խաչատուրյանի մայրը՝ 79-ամյա Լիդիա Խաչատուրյանը, վաղ թե ուշ ստիպված կլինի պարտքերը մարել:

Հիշեցնենք, որ Մոսկվայում հուլիսի 27-ին իրենց տան մեջ 3 քույրեր սպանել են իրենց հարազատ հորը։