ԱՄՆ-ն օրերս հայտարարել էր Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների վերսկսման մասին։ Այն սկսվել էր դեռևս 2015 թվականից։ Այս մասին գրում է «Rusarminfo.ru»-ն։

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին կարծում է, որ դժվար է կանխատեսել ԱՄՆ-ի` Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա, քանի որ հայտնի չէ թե ինչպիսի քաղաքականություն են վարելու Հայաստանի նոր իշխանությունները։

 

«Այսօր ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունը արձագանքելու Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին: Կարծում եմ, որ Հայաստանի կեսը հիմա դա չգիտի: Դուք ունեք երկրի նոր ղեկավարություն, որն ունի իր գաղափարը, թե ինչպես ապրել Հայաստանում»,- ասել է Եվգենի Սատանովսկին հարցազրույցի ժամանակ:

Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահը լիարժեք պատկերացում չունի Հայաստանի և ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունների մասին, բայց կարծում է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը հավատա Վաշինգտոնի խոստմանը` Իրանի հետ առևտրի սահմանափակման փոխհատուցելու խոստմանը, սխալ կլինի:

Ավելի վաղ  Եվգենի Սատանովսկին կարծիք է հայտնել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը չի կարող լինել սակարկման առարկա Իսրայելի և Թուրքիայի միջև։