Մենք փաստաբաններս վերաքննիչ բողոքում ունեինք այնպիսի փաստարկներ, որոնք շատ ավելի հիմնավոր փաստարկներ էին, քան անձեռնմեխոլիության փաստարկը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Անձեռնմխելիությունը ինքն իրենով հիմնավոր պատճառ է, որ անձին ազատ արձակեն, բայց կան շատ ավելի լուրջ 2 փաստարկներ, որոնք կարծում եմ անհրաժեշտ է ներկայացնել նաև Վճռաբեկ դատարան»,-ասաց փաստաբանը՝ հավելելով, որ նրանք լուրջ խնդիրներ ունեն հանրությանը իրականությունը ներկայացնելու հետ կապված։

 

Հիշեցնենք, որ երեկ  Վերաքննիչ դատարանը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։