ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը՝ նախատեսված օգոստոսի 14-ին, տեղի չունեցավ:

Մի խումբ ակտիվիստներ նորխուժեցին ասուլիսի սրահ, երբ դեռ այն չէր սկսել:

 

Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն ասում է.

«Կոնկրետ անձինք, որոնք ձախողեցին ասուլիսը, ճանաչված են հանրության շրջանում որպես «Քայլ արա» շարժման ակտիվիստներ, Նիկոլ Փաշինյանի ու Լևոն Տեր-Պետրոսյանի զինակիցներ: Ակնայտ է, որ փորձ է արվում լռեցնել ցանկացած կարծիք, որը դուրեկան չէ իշխանություներին:

Սա հակաժողովրդավարական դրսևորում է, որը պետք է խստորեն դատապարտվի»: