Նոր ստեղծվող կուսակցությունների շարքը համալրվեց ևս մեկով։ Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ստեղծել է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը՝ ՀՔԺԿ-ն, որը պետք է մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Շիրինյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ նրանք աջակողմյան ուժ են լինելու։

«Սա կրոնական կազմակերպություն չէ, բայց սա եկեղեցու, Էջմիածնի դավանանքի փիլիսոփայություն է։ Մեր տեղը աջ կենտրոնում է»,-ասաց Շիրինյանը։

Կուսակցությունն, ըստ Շիրինյանի, որոշ իմաստով պահպանողական է, որոշ իմաստով' լիբերալ։ Նրանք պատրաստվում են պաշտպանել Թավշյա հեղափոխության առաջնորդի տեսակետները։ «Համագործակցելու ենք Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասաց նա։

Քաղաքագետը հայտարարեց, որ եթե իրենք խորհրդարան չանցնեն, ապա հեղափոխություն կանեն։

Կուսակցության նախաձեռնող անդամներից Վարդան Այվազյանն ասաց, որ կուսակցության ստեղծման նպտակը սոցիալական կենսամակարդակի բարձրացումն է։