«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական աշխատանքներ կատարելու նպատակով օգոստոսի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00 դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թիվ 9, 10, 11 փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացրին «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«Գազպրոմ Արմենիա»-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: