«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2018 թ. հայտարարագիրը:

Ավանեսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, հողամաս, այգետնակ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք: Նրան է պատկանում նաև «FORD FIESTA 1.4 I» մակնիշի ավտոմեքենա:

 

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է 1 միլիոն դրամ արժողությամբ բաժնեմաս և 850 հազար դրամ դրամական միջոցներ: Եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 350 հազար դրամ և ստացվել 4 միլիոն դրամ շահաբաժնից և 350 հազար դրամ աշխատավարձից:

Ավանեսյանը 2017–2018 թթ. եղել է «Աբովյան 39» ՍՊԸ տնօրենը, նույն ժամանակահատվածում նաև «Արֆարմացիա» ՓԲԸ խորհրդի անդամ: Փաստաբանների պալատի անդամ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: